Հայերեն   English   Русский  

​Թուրքիան Էլ-Բաբի տարածքում ոչնչացրել է ահաբեկիչների 40 թիրախ


  
դիտումներ: 184

Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների ուղղությամբ նոր հարվածներ են հասցրել:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալություն՝ ներկայացնելով «Եփրատի վահան» ռազմական գործողության 142-րդ օրվա արդյունքները վերաբերյալ Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրությունը, հարվածներ է հասցվել ԻՊ-ին պատկանող 40 թիրախի: Ոչնչացվել «Իսլամական պետության» 22 ահաբեկիչ:

Թուրքիայի զինված ուժերը 2016 թվականիօգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էր սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու գործողությունը, որը ստացել էր «Եփրատի վահան» անվանումը:

Համաձայն թուրքական լրատվական գործակալության՝ վերջին ամիսների ընթացքում Սիրիայի տարածքում վնասազերծվել է 2845 պայթուցիկ սարքեր և 34 ական:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: