Հայերեն   English   Русский  

Չկարողացանք ռուս սպառողին համոզել, որ Հայաստանը նաև գինեգործական երկիր է. Ավագ Հարությունյան


  
դիտումներ: 1914

Վերջին 7 տարիներին հայ ժողովուրդն ավելի շատ գինի է խմում, քան օղի: Սակայն մինչև 2011 թվականը ռեկորդ ենք սահմանել՝ օղի խմելով ու աշխարհում 3-րդ և 5-րդ տեղերը գրավելով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս տարի ամանորյա սեղանին ավելի շատ է հայկական գինի եղել, քան անցյալ տարի: Մոտ 30 տոկոսով ավելացել է հայկական գինու սպառումը, իսկ արժեքային առումով գրանցվել է 10-15 տոկոս աճ:. գինու մշակույթը կամաց- կամաց աճում է հայերի շրջանում, և եթե 5-10 տարի առաջ նրանք կասկածանքով էին վերաբերվում հայկական գինիներին, որոնք արժեին 5-6 դոլար, ապա այսօր այդ գինիները հասարակությունը վստահաբար գնում է` համոզված լինելով, որ ինքը խաբված չէ:

Հայաստանում քիչ ժողովրդականություն է վայելում վրացական գինին:

Սակայն վրացական գինին շարունակում է հաջողություն ունենալ ռուսական և այլ շուկաներում:

Ավագ Հարությունյանի հաղորդմամբ՝ 1880-ական թվականներից Հայաստանում բոլոր օղեգործները կոնյակագործներ են դարձել, ու այն ճանաչվեց որպես կոնյակի երկիր:

Ներկայումս էլ՝ թեև ՀՀ-ն մուտք է գործել ԵԱՏՄ, բայց վրացական գինին երեք և ավելի անգամ շատ է ռուսական շուկա արտահանվում, քան հայկականը. «Չկարողացանք ռուս սպառողին համոզել, որ Հայաստանը նաև գինեգործական երկիր է: Փոխարենը Վրաստանը տարեկան 60 միլիոն շիշ է արտահանում: Երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, աշխարհը Վրաստանին ավելի «քաղցր աչքով նայեց ու տարեկան մի քանի միլիոնի գրանտ է ստանում՝ գինու առաջ մղման համար: Այժմ Վրաստանը 30-35 միլիոն շիշ է արտահանում ՌԴ, մենք՝ 2 միլիոն»,-ընդգծեց Գինեգործների միության նախագահը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ շուկան էժան ապրանքի շուկա է: Հայաստանն էժան ապրանք արտադրելու ռեսուրս չունի. Մենք անհավասար մրցակցության մեջ ենք ադրբեջանական, վրացական, ռուսական գինիների արտադրության հետ: Մենք չենք կարողանում էժան արտադրանք արտահանել ռուսական շուկա: ԵԱՏՄ-ն մեզ համար հրաշք շուկա է, եթե կարողանանք մեկ դոլարանոց գինի արտահանել »:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: