Հայերեն   English   Русский  

Մարիա Զախարովան` Դոնալդ Թրամփի մասին


  
դիտումներ: 833

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության Վաշինգթոնի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք պատրաստ ենք նորմալ երկխոսության բարելավմանն ու վերականգմանը», - հայտարարել է Զախարովան:

Դիվանագետի խոսքով` այն հարցի պատասխանը, թե արդյոք Վաշինգթոնը պատրաստ է դրան, կարող են միայն ամերիկյան իշխանությունները տալ:

«Պատրաստ են նրանք` այդ հարցը պետք է նրանց ուղղել: Ես խոսում եմ միայն մեր մասին, որ լավատես ենք տրամադրված և պատրաստ ենք դրան», - ընդգծել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ներկայացնելու է բացառապես իր երկրի շահերը:

«Նա ոչ թե ռուսամետ, այլ ամերիկամետ է և կպաշտպանի իր երկրի շահերը», - հայտարարել է Զախարովան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: