Հայերեն   English   Русский  

​Էրդողանը բացարձակ իշխանությունն իր ձեռքում կետրոնացնելու համար ևս մեկ քայլ է կատարել


  
դիտումներ: 1496

Թուրք պատգամավորները հունվարի 13-ին հաստատել են սահմանադրական փոփոխության հիմնական դրույթները, որոնք ամրապնդում են երկրի նախագահի դերը:

Հիմնական փաստաթղթի երեք նոր հոդվածներով նախատեսվում է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովն այսուհետև ունենալու է վերահսկման դեր, իսկ նախագահը կարող է պահպանել իր կուսակցական անդամակցությունը և ղեկավարել գործադիր իշխանությունը:

Կողմ են քվեարկել 550 պատգամավորերից 340-ը: Փոփոխությունները պետք է անցնեն քվերակության ևս երկու փուլ, որից հետո այն համաժողովրդական հանրաքվեի կդրվի:

Հունվարի 13-ին հաստատված փոփոխությունները բարեփոխումների միայն մի մասն են կազմում, մյուս դրույթների քննարկումը շարունակվում է: Նոր սահմանադրության նախագիծը, որի ընդունման օգտին հանդես է գալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախատեսում է նախագահական լիազորությունների կտրուկ աճ:

Փաստաթղթի ընդունման դեպքում նախագահի անմիջական ենթակայության տակ կհայտնվեն մասնավորապես Թուրքիայի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները: Ներկայումս նրանց գործունեությունը կարգավորվում է կոլեկտիվ մարմնի` Գերագույն ռազմական խորհրդի կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: