Հայերեն   English   Русский  

​Կանացի իրեր, որոնք չարժե այլևս կրել


  
դիտումներ: 2320

Նրանց, ովքեր հետաքրքրվում են նորաձևության միտումներով, անկասկած կհետաքրքրի, թե մինչ այս նորաձև համարվող որ հագուստները կամ աքսեսուարներն է պետք հեռացնել զգեստապահարանից:

Ահա դրանցից մի քանիսը.

1.Մոռացեք նեղ զգեստները

Իհարկե խոսքը գնում է խիստ նեղ հագուստի մասին` զգեստ, կիսաշրջազգեստ: Զգեստապահարանի ռեզինե նեղ հագուստն այլևս արդիական չէ: Ոճաբանները 2017-ին նախապատվությունը տալիս են թույլ կամ կիսաթույլ հագուստներին:

Չոկեր

2.Չոկերների ժամանակն անցավ

Անհնար էր չնկատել, որ 2016 թվականի ընթացքում մեծ տարածում գտան վզին պինդ կապվող վզնոցները` առավել հայտնի «չոկեր» անունով: Ջիջի Հադիդը, Քենդել Ջենները և մյուս մոդելները ևս դրանց մեծ երկրպագուներն էին:

Ի դեպ, դրանք մեծ տարածքում գտան նաև Հայաստանում: Սակայն ժամանակն է դրանցից հրաժարվել. չոկերներն իրենց տեղը զիջում են նուրբ (մանրանկարչական) ձևավորմամբ խոշոր վզնոցներին:





Բարակ կրունկներ

3.Բարակ կրունկներ

Իհարկե, չի կարելի ասել, թե բարձրակրունկ կոշիկները կորցրել են իրենց ակտուալությունը: Նավակ-կոշիկները միշտ կմնան նորաձև, սակայն սկսեք ուշադրություն դարձնել ավելի լայն, խոշոր բարձրակրունկներին: Մի ընտրեք կլոր քթերով կոշիկներ. Այս սեզոնին նորաձև են կամ սուր կամ «նուրբ քառակուսի» բարձրակրունկները:


ջինս

4.Մի ծալեք ջինսը

Ծալված եզրերով ջինսերն այլևս արդիական չեն: Այժմ նորաձև են Կլեշ կամ շրջազգեստ-տաբատները` այս թվում նաև կարճ տարբերակը: Խիստ նորաձև են նաև երկար` ծնկից փոքր-ինչ ներքև հասնող լայն պալացցո-շորտերը:





5.Մոռացեք կոմպլեկտների մասին

կոմպլեկտներ

Այլևս նորաձև չեն ոսկերչական կոմպլեկտները: Մոռացեք նույնատիպ ականջօղ, մատանի ու վզնոց կրելու մասին, դուք ինքներդ ստեղծեք ձեր համադրությունը:









Գլխի ծաղկային աքսեսուարներ

6.Գլխի ծաղկային աքսեսուարներ

Բնական կամ արհեստական ծաղիկներով գլխի աքսեսուարները ևս մնացին անցյալում, սակայն նորաձև են շարունակում մնալ վերնաշապիկների, անգամ` սպորտային հագուստի վրա պատկերված ծաղկային նախշերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: