Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ալևիները դեմ են սահմանադրական փոփոխություններին


  
դիտումներ: 635

Թուրքիայում «Բեքթաշի» ֆեդերացիայի (ABF) նախագահ Մուհիթթին Յըլդըզը հայտարարելն է, որ ալիևիները դեմ են քվեարկելու երկրում սահմանադրական փոփոխություններին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Յըլդըզը նշել է, որ Էրզինջանում և Անկարայում նիտեր են տեղի ունեցել, որից հետո նման նիստեր կհրավիրվեն Ստամբուլում, Անթալիայում, Իզմիրում, Մերսիմում, Ադըյամանում և Ամասիայում: «Բեքթաշի» ֆեդերացիայի նախագահն ընդգծել է, որ խորհրդարանի ձայների մեծամասնությամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծում ալևիները ամբողջությամբ անտեսված են:

«Ալևիները հանրաքվեի ժամանակ «ոչ» են ասելու: Լռեցինք, հերթը մեզ հասավ: Համախմբվենք, որ չոչնչացվենք, մեր վերաբերմունքն առաջ քաշենք, միասին փողոց դուրս գանք, կազմակերպվենք, խոսենք խաղաղության լեզվով, չվախենանք»,- ասել է Մուհիթթին Յըլդըզը:

Թուրքիայի հիմնական օրենքի փոփոխության շուրջ պայքարը բևեռացրել է թուրքական հասարակությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները պնդում են, որ քաղաքական և տնտեսական անկայունության խորացման ֆոնին անհրաժեշտ է իշխանությունը կենտրոնացնել նախագահի ձեռքում, մինչդեռ նրա հակառակորդները վտանգավոր են համարում ղեկավարման լիազորությունները այնպիսի մի մարդու ձեռքում կենտրոնացնելը, ով քաղաքական գործիչների, լրագրողների, գիտնականների և հասարակական գործիչների շրջանում իր ընդդիմախոսների նկատմամբ արդեն ռեպրեսիաներ է կիրառում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: