Հայերեն   English   Русский  

Ընդդիմադիր CHP-ն ցույցեր կանցկացնի Թուրքիայի 81 նահանգներում


  
դիտումներ: 671

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը (CHP) Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդունված և առաջիկա ամիսներին հանրաքվեին ներկայացվելիք սահմանադրական փոփոխություններին դեմ է հանդես գալու:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ մոտ ժամանակներս բողոքի ակցիաներ և հանրահավաքներ կանցկացվեն Թուրքիայի 81 նահանգներում:

Կուսակցության գլխավոր քարտուղար Քամիլ Օքյայ Սընդըրը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պետք է հանդես գա ոչ միայն CHP-ն, այլև Թուրքիայի բոլոր քաղաքացիները. այս փոփոխությունների դեմ շարժումը վերաբերում է նաև ոչ-կառավարական բոլոր կազմակերպություններին, արհմիություններին, մասնագիտական կազմակերպություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: