Հայերեն   English   Русский  

​Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմն անճանաչելիորեն նիհարել է. Լուսանկարներ


  
դիտումներ: 617

Որոշ ժամանակ առաջ պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ոչ ստանդարտ պարամետրերով մոդելների մարմնացում էր համարվում: Թեև նրան հաջողվեց նորաձևության աշխարհում իսկական հեղափոխություն կատարել, սակայն այժմ մոդելի երկրպագուներն ուղղակի ապշած են, քանի որ նա ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և պարծեցել, որ իրեն հաջողվել է նիհարել: Գրում է Hochu.ua. -ն:

Բոլորը սովոր էին նրան որպես պլյուս չափի մոդել տեսնել: Նա անգամ աշխարհում առաջին պլյուս չափի մոդելն էր, որը զարդարեց Maxim ամսագրի շապիկը:

Սակայն օրեր առաջ Գրեմը զարմացրել է բոլորին իր նոր արտաքին տեսքով: Շատ երկրպագուներ անգամ անհանգստացած են նրա համար: Էշլի Գրեմին երկրապագում էին բազմաթիվ կանայք և հիանում նրա դրական կերպարով, որը չնայած պլյուս չափսի մոդել լինելուն, չափազանց ինքնավստահ էր իրեն զգում անգամ ներքնազգեստով և մեծ հաճույքով համարձակ ֆոտոշարքերի մասնակցոթւյուն ցուցաբերում:

Իսկ այժմ արդեն մոդելն ինստագրամում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակվել, որոնցում ակնհայտ երևում է, որ նրան հաջողվել է բազմաթիվ ավելորդ կիլոգրամներից ազատվել:

Իսկ թե ինչն է պատճառ դարձել մոդելի նման կտրուկ նիհարելու համար դեռևս հայտնի չէ: Իսկ նրա երկրպագուներին այժմ միայն մի հարց է հետաքրքրում, թե արդյոք նա կշարունակի իրեն որպես պլյուս չափի մոդել ներկայացնել և դա այն դեպքում, երբ նրան հաջողվել է մոտենալ մոդելային ստանդարտներին:

Էշլի Գրեմ

Էշլի Գրեմ

Էշլի Գրեմ

Էշլի Գրեմ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: