Հայերեն   English   Русский  

​Տնական իրիս


  
դիտումներ: 4304

Այս բաղադրատոմսով պատրաստված իրիսը կհագեցնի հատկապես երեխաների քաղցրի պահանջը: Կարելի է ուտել սրտի ուզածի չափ:

Բաղադրիչները

30 գ կարագ

220 գ շաքարավազ

220 գ թթվասեր

Պատրաստումը

Հավասար քանակությամբ թթվասերն ու շաքարավազը խառնել, ավելացնել մի քիչ կարագ: Դնել միջին ուժգնության կրակին ու խառնելով եռացնել: Սկզբում խառնուրդի մակերեսին պղպջակներ են գոյանում: Հետո խառնուրդը խտացրած կաթի է նմանվում: Ողջ ընթացքում պետք է խառնել, որ կաթսայի տակ չկպչի: Եթե ցանկանում եք, որ իրիսն ավելի մուգ գույն ունենա, ապա պետք է ավելի երկար եփել: Իհարկե, այդ դեպքում խառնելն ավելի է դժվարանում:

Երբ խառնուրդը ձեր ցանկացած գույնը ստանա, վերցրեք կրակից ու ավելացրեք մնացած կարագը՝ կրկին խառնելով: Ստացված թանձր զանգվածը պետք է հարթ մակերեսի վրա լցնել կամ կաղապարների մեջ՝ նախապես դրանք կարագապատելուց հետո: Եթե մեկ ամանի մեջ եք լցրել ստացված խառնուրդը, ապա դեռևս տաք զանգվածի վրա կարելի է թաց դանակով փախլավաձև կտրվածքներ անել:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: