Հայերեն   English   Русский  

18 մթերք, որ մաքրում է զարկերակներն ու պաշտպանում սրտի կաթվածից (Մաս 1)


  
դիտումներ: 3525

Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունները մահացության առաջին պատճառն են համարվում: Խցանված զարկերակները սահմանափակում են արյան հոսքն օրգանիզմում և բարձրացնում են ինսուլտի ու ինֆարկտի հավանականությունը:

Կաթվածի հիմնական պատճառների թվումեն անառողջ սննդակարգը, սթրեսը, ֆիզիկական անգործությունը:

Հետևաբար, զարկերակները մաքրելու և սրտային հիվանդությունների վտանգը նվազեցնելու համար պետք է կենտրոնանալ առողջ սննդի վրա:

Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հետևյալ մթերքներին՝

1. Կանաչ թեյ

Կանաչ թեյը մեծ քանակությամբ կատեխին նյութ է պարունակում, որը հանգստացնում է մարմինն ու էներգիա տալիս: Ավելին, այն պարունակումէ նաև նյութափոխանակությանը նպաստող և խոլեստերինը կարգավորող հակաօքսիդանտներ: Օրական 1-2 բաժակ կանաչ թեյը լավագույն լուծումը կլինի:

2. Ծովային ջրիմուռ

Ծովային ջրիմուռը ևս հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով, հանքանյութերով, կարոտինոիդներով և սպիտակուցներով: Դրա կանոնավոր օգտագործումը նպաստում է արյան լավ շրջանառությանը, կարգավորում է արյան ճնշումը, լայնացնում անոթները և իջեցնում խոլեստերինը մինչև 15%-ով:

3. Լոռամիրգ (կլյուկվա)

Դրանք հարուստ են կալիումով, հետևաբար, բարձրացնում են լավ խոլեստերինի ու նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակը: Օրական 3 բաժակ լոռամրգի հյութը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը մինչև 40%-ով:

4. Սաղմոն

Սաղմոնը առատ ճարպաթթուներով է հագեցած, ինչը նվազեցնում է խոլեստերինը, տրիգլիցերիդը և մեղմում բորբոքումը: Օգտակար են նաև թունան, ծավատառեխը:

5.Ձիթայուղ

Դարեր շարունակ հույներն ու իտալացիները օգտագործել են ձիթապտղի յուղն առողջ լինելու համար: Այն հարուստ է առողջարար ճարպերով, որոնք նվազեցնում են խոլեստերինն ու կանխում կաթվածը 41%-ով:

6. Ընդեղեն

Ընկույզը հարուստ է չհագեցած է օմեգա-3 ճարպերով, որոնք ունեն հիշողությունը խթանող ազդեցություն, կարգավորում են խոլեստերինի մակարդակը: Նուշը և ընկույզը առողջ ճարպերի ամենահարուստ աղբյուրներից են, ուստի խորհուրդ է տրվում օրական մի բուռ ուտել:

7.Արքայանարինջ (խուրմա)

Այն հարուստ է մանրաթելերով և նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը:

8. Քրքում

Քրքումի բաղադրության մեջ առկա բարդ միացությունները հայտնի են իրենց բուժիչ հատկություններով: Այն ունի հակաբորբոքային հատկություններ և կանխում է ճարպակալումը: Քրքումը կարող եք ավելացնել տարբեր ճաշատեսակների մեջ կամ խմել թեյի տեսքով:

9. Սուրճ

Շատ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ օրական 2-4 գավաթ սուրճը նվազեցնում է կաթվածի վտանգը մինչև 20%-ով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: