Հայերեն   English   Русский  

Պատերազմը Մերձավոր Արևելքում միայն քաղաքական բնույթ ունի. Նասրալլահ


  
դիտումներ: 714

Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը Բեյրութում Աշուրա տոնի առիթով իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմը ոչ թե միջկոնֆեսիոնալ, այլ քաղաքական բնույթ է կրում: Նա նշել է, որ տարածաշրջանում առաջացած ճգնաժամը շատերը փորձում են ներկայացնել որպես սունի և շիա մուսուլմանների շահերի բախում, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: «Մեր պատերազմը սունիների հետ չէ, այլ իսրայելացիների, որոնք ուզում են ոչնչացնել բոլորին»,-ընդգծել է Նասրալլահը` նշելով, որ շարունակվող պատերազմը կորոշի մի շարք ժողովուրդների ճակատագիրն ու ապագան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: