Հայերեն   English   Русский  

Թուրքիան վճռական է գնալ այն ճանապարհով, որով պատմությունը նախազգուշացնում է չգնալ. Գարո Փայլան


  
դիտումներ: 3323

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար հեռացվեց նիստի աշխատանքներից, հոդված է գրել` անդրադառնալով կատարվածին և իր ելույթի նպատակին:

Հոդվածը հրապարակվել է «Ակօս» պարբերականում:

Փայլանը պատմել է, որ նախորդ շաբաթ այցելել էր Բեռլին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նա գնացել էր Գերմանիայի խորհրդարան, որտեղ ականատեսն էր եղել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ժամանակ բոլոր պատգամավորները, կանցլեր Մերկելը և նախարարները հոտնկայս ծափահարում էին Հոլոքոստի զոհերին նվիրված ելույթներին և դաշնամուրային կատարմանը:

«Ես հիացած էի: Գերմանիայի խորհրդարանը հարգանքի տուրք էրմատուցում ոչ վաղ անցյալում նացիստական կառավարությանկողմից իրականացված մեծ հանցանքի զոհերին: Իսկ ես եկել էիամբողջովին այլ մթնոլորտից: Մի երկրից, որը չի կարողանումառերեսվել երեկվա զուլումի հետ և շարունակում է այսօրվանըՏխրեցի երկրիս համար, թաց աչքերով գնացի հանդիպման

Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ սահմանադրականփոփոխությունների առաջարկի վերաբերյալ ելույթ էի ունենում, հեռացվեցի մեջլիսից օսմանյան վերջին տարիներին իմ ժողովրդիգլխին եկածի մասին խոսելուս համար: Ես որպես հայ պատգամավորչեմ կարողանում խոսել 102 տարի առաջվա մեղքերի մասին, մինչդեռգերմանացիները` աջակողմյան և ձախակողմյան, իշխանական ևընդդիմադիր, ձեռք ձեռքի տված և մեծ ինքնավստահությամբառերեսվում էին իրենց սխալների հետ: Եվ ոչ ոք չէր մտածում, որստորացվում է գերմանական ինքնությունը»,- գրում է Փայլանը` նշելով, որ Թուրքիայում օրեցօր ավելի է բարդանում պատմությանն անդրադառնալը:

Խոսելով իր ելույթի մասին` պատգամավորը նշել է, որ նպատակ է ունեցել պատգամավորներին մտովի տեղափոխել օսմանյան ժամանակաշրջան, երբ սկսվել էին այն ժամանակվա սահմանադրական քննարկումները` ցանկանալով հիշեցնել այդ տարիների սխալները: «Այսօրվա մեջլիսում քննարկվող սահմանադրական փոփոխությունների առաջարկը «Ազգայնական շարժում» կուսակցությունը որակում է որպես «թուրքի սահմանադրություն»: Դա ինձ վախեցնում է, քանի որ այն ժամանակ Թալեաթ և Էնվեր փաշաները նույն տրամաբանությամբ թուրքի սահմանադրությունը դրեցին կիրառության մեջ, որտեղ որոշ քաղաքացիներ առ ոչինչ համարվեցին: 1913-1923 թվականներն անցան մեծ կոտորածներով, ցեղասպանություններով, ջարդերով. մեծ մասշտաբով կորցրեցինք հայ, ասորի, հույն և հրեա ժողովուրդներին:

Սակայն երբ ես ասացի դրա մասին մեջլիսում, մեծ զայրույթ առաջացավ: «Ցեղասպանություն» բառն օգտագործելու համար ինձ պատմության մեջ չտեսնված պատժի ենթարկեցին` արգելեցին սահմանադրական քննարկումների երեք նիստից, իսկ մեջլիսի ամբիոնից արված հայտարարությունը հանվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրություններից»,- նշել է Փայլանը:

Նա ընդգծել է, որ իր հիմնական նպատակը ոչ թե բանավեճ սարքելն էր, այլ հորդորելն էր անցյալից դաս քաղել և նույն սխալներն այլևս չկրկնել: «Մտահոգ եմ: «Թուրքի սահմանադրությունը սարքելու» համար ճանապարհ ընկած, գործը դեռ չսկսած մեծ ախորժակով քուրդ պատգամավորներին բանտ ուղարկած մեջլիսի կողմից լիազորությունները մեկ անձի փոխանցելը լավ արդյունքների չի հանգեցնի: Քրիստոնեական և հրեական համայնքներն օսմանյան վերջին շրջանում միատարրության գաղափարախոսության հետևանքով Անատոլիայում 40 տոկոսից դարձել են հազարից մեկը: Մենք մեծ գին ենք վճարել: Սա կայն ոչ միայն մենք, այլ բոլորն են կորցրել, մի քանի մարդու մեղքի պատճառով բոլորն են կեղտոտվել:

Ինձ համար խնդիրը միայն մեջլիսում խոսքի ազատության սահմանափակումը, ընտրված անձի նկատմամբ անարգանքը կամ «այդ բառը» կիրառել-չկիրառելը չէ: Դրանք իհարկե կարևոր են, սակայն հիմնական վախեցնողն այն է, որ Թուրքիան վճռական է գնալ այն ճանապարհով, որով պատմությունը նախազգուշացնում է չգնալ»,- նշել է Գարո Փայլանը: Նա փաստել է, որ դեպքերը կարող են տանել այնպիսի զարգացումների, որոնցից կտուժեն բոլորը:

«Այս հողը, որին 10 տարի առաջ հանձնեցինք Հրանտ Դինքին, այսօր աղավնու անհանգստություն է ապրում: Այդ վախվորածությունն անտեղի չէ: Մենք` հայերս, դա ամենալավը գիտենք: Այդ պատճառով ձեզ` մեծամասնությանդ եմ դիմում` եկեք հետ դառնանք այդ պատմական սխալից»,- եզրափակել է մեջլիսի հայ պատգամավորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: