Հայերեն   English   Русский  

​Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջանքերով` Թլիկ գյուղում ջրի հարցը լուծվել է


  
դիտումներ: 223

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է` հաշված ժամերի ընթացքում:

Այն մասին, որ գյուղում շուրջ 20 օր ջուր չի եղել,

Ջրային տնտեսության պետական կոմիտեում որև է ահազանգ չի ստացվել: Խնդրի վերաբերյալ Կոմիտեն տեղեկացել է բացառապես մամուլի հրապարակումների միջոցով: Դրանից հետո հաշված ժամեր անց գյուղի ջրի հարցը լուծվել է: Կոմիտեի ջանքերով գյուղն արդեն նոր պոմպ ունի:

Հաշվի առնելով այս դեպքը` Ջրային տնտեսության պետական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և պատկան մարմիններին Կոմիտեի իրավասության շրջանակներում կամայական հարցի առաջացման դեպքում ահազանգել ՋՏՊԿ` խնդրին հնարավորինս արագ արձագանքելու և համապարփակ լուծում տալու համար:

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: