Հայերեն   English   Русский  

​Չինաստանում Էբոլայի վարակից պաշտպանող սկաֆանդր են ստեղծել


  
դիտումներ: 1410

Չինաստանում ստեղծվել է կոստյում, որն առավելագույնս պաշտպանում է վարակի թափանցումից: Սկաֆանդրը ստեղծողներից մեկի խոսքով, վարակի ներթափանցման հավանականությունը կազմում է ընդամենը 0,01%:

Crown Name Disposable Hygiene Products Fty. Ltd ընկերությունը սկաֆանդրի հավանական պատվիրատուների համար ցուցադրություն է կազմակերպել: Իսկ Գաո Յան հայտնել է, որ այն հերմետիկ է ու հագեցած երկտակ ամրակներով: Վաճառքի գծով մասնագետի խոսքով, Էբոլայի վարակի տարածումը նպաստել է պաշտպանիչ համազգեստների պահանջարկի կտրուկ ավելացմանը:

ՉԺՀ առևտրի պալատի տվյալներով, չինացի արտադրողների ներդրումը համախարհային շուկայում բժշկական պաշտպանիչ արտահագուստի արտադրության մեջ կազմում է ավելի քան 50%:

2014-ի առաջին կեսին Չինաստանն արտահանել է 361 մլն դոլար բուժ.ապրանք:

ԱՀԿ-ի տվյալներով, Էբոլայի վարակից մահացել է 4951 մարդ, աշխարհի 7 երկրներում: Ընդհանուր գրանցված է վարակման 13567 դեպք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: