Հայերեն   English   Русский  

5 բույսեր, որ կապահովեն Ձեր առողջ քունը (լուսանկարներ)


  
դիտումներ: 69434

Պալմա

Այս բույսը մաքրում է օդը թունավոր նյութերից և ածխաթթու գազից: Այն նաև ունի օդը խոնավեցնող հատկություն, ինչն ավելի օգտակար է հատկապես ձմռանը, երբ ջեռուցման հետևանքով տան օդը ավելի չոր է դառնում:

Ալոե

Այս բույսն իր բուժիչ հատկություննեից բացի նվազեցնում է օդում ֆորմալդեհիդների և այլ վնասակար նյութերի քանակը: Այն գիշերը թթվածին է արձակում, որը սովորաբար բնորոշ չէ այլ բույսերի: Բացի այդ, ալոեի արձակած ֆիտոնցիդները դրական են ազդում օրգանիզմի վրա և բարձրացնում են դիմադրողականությունը:

Ֆիկուս

Այս բույսը օդի մաքրման ռեկորդակիրներից է: Օդը մաքրում է 70%-ից ավելի բենզոլից, ամոնիակից, տոլուոլից և այլ վնասակար խառնուրդներից, որոնք կարող են առաջանալ անորակ սինթետիկ ծածկույթներից, լինոլեումից և այլն: Լավ է ազդում քնի վրա և կգեղացկացնի ձեր ննջասենյակը:

Սանսևիերիա

Այս բույսը լավ է շնչառական համակարգի և դիմադրողականության համար: Այնտեղ, որտեղ մշակվում է այս բույսը, մարդիկ ամենաքիչն են տառապում գլխացավով և ճնշման տատանումներով՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Գիշերվա ընթացքում այն նույնպես թթվածին է արտադրում:

Ձարխոտ

Այս բույսի օգտակար հատկությունները նրա քիմիական բաղադրության մեջ են: Բույսը հարուստ է եթերային յուղերով, ֆլավոնոիդներով և այլ նյութերով: Այս բույսը դրական ազդեցություն է գործում նյարդային համակարգի աշխատանքի վրա, օգնում է հաղթահարել սթրեսները:






Մեկնաբանություններ - 1

ԿՈՒԿՈՒ     13.02.2017 Գոնե անվանումները հայերեն գրեք: ԱՐՄԱՎԵՆԻ,ՀԱԼՎԵ, ՁԳԱԽԻԺԱԾԱՌ,ՍԱՆՍԵՎԵՐԻԱ,ՊՏԵՐ,
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: