Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը բացատրել է Շվեդիայի մասին իր խոսքերը

դիտումներ: 584

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել` Մելբուռնում (Ֆլորիդա նահանգ) ունեցած ելույթի ընթացքում հիշեցնելով փախստականների հետ կապված Շվեդիայում առաջացած խնդիրների մասին: Գրում է Gazeta.ru.-ն:

«Իմ հայտարարությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Շվեդիայում, Fox News հեռուստաընկերության հաղոդրաշարին հղում էր, որի ընթացքում բարձրաձայնվել էր Շվեդիայում փախստականների խնդրի մասին», - համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Ստոկհոլմը խնդրել էր ԱՄՆ-ի իշխանություններին բացատրել փետրվարի 17-ին Թրամփի հնչեցրած խոսքերն այն խնդիրների մասին, որոնց բախվել է Շվեդիան ներգաղթյալների պատճառով:

«Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Շվեդիայում: Շվեդիա` ով կարող էր մտածել: Նրանք բազմաթիվ մարդկանց են բերել, որոնք խնդիրներ ունեն, որոնց մասին նրանք անգամ պատկերացում չունեին», - հայտարարել էր Թրամփը` ելույթ ունենալով Ֆլորիդայում:

Դոնալդ Թրամփը ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ն վատ մտքեր ունեցող մարդկանց կարիք չունի:

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: