Ահա թե ինչու են համաշխարհային աստղերը մեծ չափսի կոշիկներ կրում. Լուսանկարներ
Սակայն հարց է առաջանում, թե ինչով է դա պայմանավորված ` արդյոք դա նորաձևության հերթական անիմաստ միտում է, թե այն ավելի լուրջ պատճառ ունի:
Տարբեր աշխարհիկ միջոցառումների ընթացքում համաշխարհային աստղերը շատ հաճախ գիտակցաբար մեկ կամ անգամ մի քանի չափս մեծ կոշիկ են են կրում: Գաղտնիքը նրանում է, որ նրանք գիտեն, թե ինչպես պետք է փրկեն իրենց ոտքերը այտուցներից և կոշտուկներից:
Ինչպես հայտնի է, համաշխարհային աստղերը երբեմն ստիպված են ժամեր շարունակ բարձրակրունկ կոշիկներով քայլել: Իսկ երբեմն կարող են ստիպված բարձրակրունկներով մնալ ամբոջ գիշեր և նույնիսկ իսկ ավելի երկար: Իսկ արդյունքում նրանց ոտքերն այտուցվում են:
Իսկ բարձրակրունկ կոշիկներ կրելու անհարմարություններից խուսափելու նպատակով աստղերը ավելի մեծ չափսերի կոշիկներ են կրում: Եվս մեկ առավելություն կայանում է նրանում, որ մեծ չափսի կոշիկը չի հարում ոտքերը, քանի որ սերտորեն չի դիպչում ոտքի խոցելի հատվածներին:
Աստղային ոճաբանները կոշտուկներից և այտուցներից խուսափելու նպատակով հաճախ տարբեր հնարքների են դիմում: Նրանք կոշիկի ներսում հատուկ սիլիկոնե բարձիկներ են տեղադրում, որոնք թույլ չեն տալիս ոտքին սահել և նման կերպ հաջողվում է խուսափել «Մոխրոտի էֆեկտից»:
Ստացվում է, որ կոշիկը չի ճնշում ոտքը, չի խոչընդոտում արյան շրջանառությանը և բնականաբար արդյունքում այտուցներ չեն առաջանում: Եվս մեկ գաղտնի միջոց է երկկողմանի սկոչը, որը օգնում է մեծ կոշիկին տեղում լինել ամենապատասխանտու պահերին: Իհարկե մի քանի չափս մեծ կոշիկ հիմնականում կրում են երկար զգեստներով:
Իսկ մեր օրերում կարելի է ասել, որ այն նոր միտումի է վերածվել և համաշխարհային աստղերն ու հասարակ կանայք հիմնականում արդեն չեն փորձում այն թաքցնել: