Հայերեն   English   Русский  

​E վիտամինը (տոկոֆերոլի ացետատ)


  
դիտումներ: 1187

E վիտամինը բարելավում է արյան շրջանառությունը, այն անհրաժեշտ է հյուսվածքների վերականգնման համար, օգտակար է նախադաշտանային համախտանիշի ու կրծքի ֆիբրոզային հիվանդությունների բուժման համար: Ապահովում է արյան նորմալ մակարդելիություն, վերքերի ապաքինում, նվազեցնում է սպիների գոյացումը, որոշ դեպքերում նվազեցնում է արյան ճնշումը, կատարակտի զարգացումն է կանխարգելում, վերացնում է ոտքերի ջղաձգությունը, նյարդերի ու մկանների առողջությանն է նպաստում: Ամրացնում է մազանոթների պատերը, կանխարգելում անեմիան:

Որպես հակաօքսիդանտ՝ E վիտամինը պաշտպանում է բջիջները վնասումից, դանդաղեցնում ազատ ռադիկալների ձևավորումը: Մյուս ճարպալույծ վիտամինները պաշտպանում է քայքայումից, նպաստում А վիտամինի ներծծմանը: E վիտամինը դանդաղեցնում է ծերացումը, կանխում ծերունական պիգմենտացիայի առաջացումը:

Այս բոլոր դրական հատկությունների հետ չպետք է մոռանալ, որ այն կանխարգելիչ դեր ունի, այսինքն՝ չի կարող վերականգնել արդեն գոյություն ունեցող խնդիրները:

E վիտամինի հիմնական գործառույթները.

-E վիտամինը պաշտպանում է բջջային կառույցները ազատ ռադիկալներով քայքայումից (գործում է հակաօքսիդանտի պես),

-խոչընդոտում է թրոմբառաջացումը,

-մասնակցում է հորմոնների սինթեզին,

-պաշտպանում է իմունիտետը,

-հակաքաղցկեղային ազդեցություն ունի,

-մկանունքի նորմալ գործունությունն է ապահովում ևն:

Աղբյուրները

-Բուսական ծագման աղբյուրներ են համարվում արևածաղկի, բամբակի ու եգիպտացորենի ձեթերը, խնձորը, նուշը, գետնանուշը, կանաչ տերևավոր բանջարեղենը, հացահատկեղենը, լոբազգիները, ձվի դեղնուցը, լյարդը, կաթը, վարսակաձավարը, սոյան, ցորենն ու դրա ծիլերը:

-E վիտամինով հարուստ բույսեր են խատուտիկը, վուշի սերմերը, եղինջը, վարսակը, ազնվամորու տերևները, մասուրը:

E վիտամինի անբավարարության ախտանշանները

Առաջին ու ամենավաղ ախտանշանը մկանային դիսթրոֆիան է: Անբավարարության հետևանքը կարող է հանգեցնել արյան կարմիր մարմնիկների՝ էրիթրոցիտների կյանքի տևողության կրճատման. դրանից տուժում են սրտամկանն ու վերարտադրողական ֆունկցիաները:

Ցուցումները.

- հիպովիտամինոզը,

- ֆիզիկական լարվածությունը,

- դաշտանային ցիկլի խանգարումը,

- հղիության ընդհատման սպառնալիքը,

- մաշկային որոշ հիվանդություններ, փսորիազը,

- մակերեսամերձ անոթների կծկումը ևն:

E վիտամինի ավելցուկ

Տևական հետազոտությունների ընթացքում լուրջ երկրորդային հետևանքներ վիտամինի ավելցուկի պարագայում չեն հայտնաբերվել: Մեծ չափաբաժինների դեպքում հնարավոր է, որ սրտխառնուք, գազագոյացում, լուծ ու արյան բարձր ճնշում առաջանա, որոնք սակայն անցնում են անհետևանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: