Հայերեն   English   Русский  

Ռուբեն Վարդանյանը և Սերգեյ Համբարձումյանը՝ Forbes-ի «Պետպատվերի թագավորները» վարկանիշում


  
դիտումներ: 2485

Forbes-ը կազմել է «Պետպատվերի թագավորները-2017» վարկանիշային աղյուսակը:

Թոփ-20 գործարարների թվում, որոնց ընկերություններն ամենահաճախն են հանդես գալիս պետական կապալառուների դերում, ներառվել են նաև Ռուբեն Վարդանյանը և Սերգեյ Համբարձումյանը:

Գործարար Ռուբեն Վարդանյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Պարբերականի տվյալներով՝ Վարդանյանի կառույցների հիմնական պատվիրատուն և գործընկերը «Ռոսնեֆտ» ընկերությունն է: Պետական պատվերների գումարը կազմել է 57.4 միլիարդ ռուբլի:

«ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը գտնվում է վարկանիշի 20-րդ հորիզոնականում: Նրա հիմնական կապալառուներն են Մոսկվայի կառավարական կառույցները և Դաշնային հարկային ծառայությունը: Ընկերության պետպատվերների գումարը կազմել է 22.9 միլիարդ ռուբլի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: