Հայերեն   English   Русский  

Հայաստանում մահերի մոտ կեսը բաժին է ընկնում հենց սիրտանոթային հիվանդություններին. գլխավոր սրտաբան


  
դիտումներ: 138

Գարնանը սիրտանոթային հիվանդություններն առավել սրվում են ռիսկային խմբերի՝ 40 տարեկանից բարձր տղամարդկանց և 45-ից բարձր կանանց մոտ: Հիմնական գանգատները կապված են ճնշման ժամանակ շնչահեղձության, գլխացավերի, կրծքավանդակի ցավերի հետ”,- այսօր լրգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Սրտաբանի խոսքով, ցավոք սրտի, Հայաստանում մահերի մոտ կեսը բաժին է ընկնում հենց սիրտանոթային հիվանդություններին: Վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել մահվան այս կարգի ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ: Հայաստանում 2015 թվականի հունվարի 1-ից գործում է պետական ծրագիր, որի էությունը սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ շտապ ստենդավորումը պետական պատվերով իրականացնելն է, երբ հիվանդը չի վճարում այդ ստենդավորման համար, բայց այդ գործողությունն ունի բարձր արդյունավետություն և հնարավորություն է տալիս խուսափել մահից` պահպանելով սրտամկանը”,-ասաց Համլետ Հայրապետյանը` նշելով, որ Հայաստանում 10 հիվանդանոցներ մասնակցում են այդ պետական ծրագրին:

Սրտաբանի խոսքով՝ կան մի շարք գործոններ, որոնց հետևելու դեպքում կարելի է խուսափել սիրտանոթային հիվանդություններից, որոնք վերջին տարիներին երիտասարդացել են:

Մեր ժողովրդի մոտ չկա առողջապահական մշակույթ, պետք է հատուկ ուշադրություն դարձնել զարկերակային ճնշմանը, խոլեստիրինին, ծխախոտի դեմ պայքարին, պետք է վերահսկել քաշը, հետևել սննդակարգին”,-խորհուրդ տվեց Համլետ Հայրապետյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: