Հայերեն   English   Русский  

Դպրոցներում արձակուրդը կսկսվի մարտի 27-ից, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 20-ից


  
դիտումներ: 2326

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի մարտի 27-ից մինչեւ ապրիլի 2-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտեւի մարտի 20-ից մինչեւ ապրիլի 2-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տեւել է ընդամենը մեկ շաբաթ (մարտի 21-27), իսկ 2-12-րդ դասարանցիները գարնանային արձակուրդ չեն ունեցել, քանի որ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: