Հայերեն   English   Русский  

​Մարտի 15-30-ը տեղի կունենան Հայաստանում ավանդույթ դարձած ֆրանկոֆոնիայի օրերը


  
դիտումներ: 961

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն այսօր մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ մարտի 15-30-ը Հայաստանում տեղի կունենան ֆրանկոֆոնիայի օրերը։

«Ֆրանկոֆոնիայի օրերը նշելը Հայաստանի համար արդեն բարի ավանդույթ է դարձել: Հայաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Ֆրանսիայի դեսպանատունը, համագործակցելով Շվեյցարիայի, Կանադայի, Հունաստանի, Լիտվայի ու Լիբանանի իր գործընկերների հետ, ֆրանկոֆոնիան քարոզելու համար մի շարք միջոցառումներ կանցկացնի»,- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն։

Դեսպանը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակներում համագործակցել են Ռուսաստանի և Կանադայի դեսպանատաների հետ, և մարտի 20-26-ը տեղի կունենա կինոփառատոն, որի ժամանակ կներկայացվեն ժամանակակից ու թեմատիկ ֆիլմեր։

Ապա անդրադառնալով հայ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներին, դեսպանը նշեց, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում:

“Որպես դեսպան՝ես չեմ կարող հետաքրքված չլինել երկում սպասվող այս կարևորագույն իրադարձությամբ: Քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումներն էլ բնական եմ համարում։ Այդ հանդիպումների ընթացքում ընդամենը կարծիքների փոխանակում է տեղի ունենում, ընդամենը”,- ասաց դեսպանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: