Հայերեն   English   Русский  

Պյոտր Պորոշենկոն Ուկրաինան ինքնաթիռի հետ է համեմատել


  
դիտումներ: 865

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերում գրառում է կատարել և իր երկիրն ինքնաթիռի հետ համեմատել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ուկրաինան կարծես ինքնաթիռ լինի, որը երկու թև ունի: Առաջին թևը ժողովրդավարություն է, իսկ երկրորդը` կարգուկանոնը: Եվ թռչել կարելի է միայն երկու թևերով», - գրել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դեպի ժողովրդավարություն Ուկրաինայի անցած ուղին դեպի Լուսին թռիչքի հետ էր համեմատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: