Հայերեն   English   Русский  

​Ինչ գիտենք դանդուռի մասին


  
դիտումներ: 2003

Շատերի համար դանդուռը պարզապես անպետք խոտաբույս է: Իրականում այն շատ օգտակար մթերք է, որն ամրապնդում է առողջությունը: Շուտով շուկայում դանդուռ կհայտնվի: Հարստացնենք կերակրաբաժինն այս օգտակար մթերքով, իսկ դրա համար տեսնենք, թե ինչ հատկություններով է այն օժտված:

Դանդուռը, պորտուլակը կամ Portulaca oleracea-ն դեղին ծաղիկներով բույս է, ծնունդով՝ Հնդկաստանից ու Պարսկաստանից: Շատ հարմարվող բույս է ու կարող է աճել գործնականում ամենուր: Հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, բջջանքով, А և С վիտամիններով, երկաթով, մագնեզիումով, կալիումով ու կալցիումով, պղնձով ու В խմբի վիտամիններով:

Այս խոտաբույսի օգուտների մասին

Սրտի համար

Կալիումն ու օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են սրտի առողջությանը: Կալիումը նվազեցնում է արյան ճնշումը, իսկ օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են օրգանիզմում վատ խոլեստերինի քանակի նվազմանը:

Քաշի նվազում

Դանդուռը հայտնի է ցածր կալորիականությամբ, հարուստ է բջջանքով, որն օգնում է ազատվել մի քանի կգ-ից: Հարուստ է սննդարար նյութերով, իսկ դա նշանակում է, որ պարբերաբար դանդուռ օգտագործողները ավելորդ քաշ չեն կուտակի:

Աղեստամոքսային տրակտի առողջությունը

Չինական ավանդական բժշկությունը դանդուռը գործածում է աղեստամոքսային տրակտի խնդիրների դեմ՝ փորլուծից մինչև դիզենթերիա: Ու դա դանդուռի պարունակած օրգանական միացությունների շնորհիվ է. դոփամին, խնձորաթթու, կիտրոնաթթու, ալանին և գլյուկոզա:

Ոսկրերի ամրություն

Կալցիումը, մագնեզիումը, երկաթն ու մանգանաթթուն, որ պարունակվում են դանդուռում, անհրաժեշտ են ոսկրերի առողջության ու նաև պաշտպանության համար: Կարծիք կա, որ դանդուռից պատրաստված ուտեստներ հաճախ օգտագործելու դեպքում կարելի է կանխել օսթեոպորոզի զարգացումը:

Ինչպես ասվեց, դանդուռը հարուստ է երկաթով ու պղնձով: Այդ երկու տարրերը կարևոր դեր ունեն սրտանոթային համակարգի առողջության առումով: Առողջ արյան շրջանառությունը բարերար է ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավման վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: