Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը կերկարաձգի ՀՀ կառավարությանը տեխնիկական օգնություն ցուցաբերելու ժամկետը


  
դիտումներ: 1174

Մարտի 16-ին կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ գործադիրը համաձայնություն է տվել Հայ-ռուսական համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագծին:

Վարդան Արամյանը նշել է, որ 2015-ի մայիսին Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել պետական վերահսկողության ընթացակարգերի կատարելագործման նպատակով, որոնք անհրաժեշտ էին Եվրասիական Միություն մուտք գործելու համար: Համաձայնագրով հատկացվելու է 42 մլն դոլար:
Համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2016-ի դեկտեմբերի 31-ին։ Այդ գումարից չի օգտագործվել մոտ 2,4 մլն դոլարը, որն էլ ուղղվել է անհրաժեշտ մի շարք միջոցառումների ֆինանսավորմանը:
«ԵԱՏՄ անդամակցության հետ կապված Հայաստանը ստացել է օժանդակություն՝ մի մասը` տեխնիկական, մյուսը՝ ֆինանսական ձևով: Ռուսաստանի Դաշնությունը տրամադրել է կանխիկ գումար՝ դրամաշնորհ, որպեսզի կարողանանք արդյունավետ իրականացնել այն գործողությունները, որոնք դրված էին «Ճանապարհային քարտեզում»՝ ԵԱՏՄ անդամակցության մասով: Մենք հաջողությամբ դա իրականացրել ենք և 2,4 մլն-ի չափով մնացել է մնացորդ», - ասել է նախարար Վարդան Արամյանը` ավելացնելով, որ մարտի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել այդ 2,4 մլն դրամաշնորհը թողնել Հայաստանի տնօրինմանը:
Դրամաշնորհի մի մասը կհատկացվի պետական գնումների էլեկտրոնային համակարգ ստեղծելուն, որը հաստատված է Եվրասիական Միությունում։ Կստեղծվի նաև ռեզերվացման համակարգ (backup)՝ ֆինանսների նախարարության սերվերների համար։ Իսկ գումարի մյուս մասը կհատկացվի կառավարության տեղեկատվական համակարգի կատարելագործմանը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: