Հայերեն   English   Русский  

Տնտեսական լավագույն ներդրումները մնում են երիտասարդների մասնագիտությունները. Ա. Ադիբեկյան


  
դիտումներ: 1057

Այսօր երիտասարդների միջազգային օրն է:

«Երիտասարդը պետք է ունենա ավյուն և նպատակասլացություն, որի շնորհիվ իրեն կդրսևորի որպես անհատ: Այսօրվա երիտասարդները բազմակողմանիորեն զարգացած են, ձգտում են զարգանալ: Ճիշտ է հին սերունդը միշտ փնովում է նորին, բայց դա նորմալ երույթ է, այդ խոսակցությունները միշտ էլ եղել են», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդ սերնդի մասին նման կարծիք հայտնեց հոգեբան Աննա Բադալյանը:

Ըստ նրա` հայ երիտասարդությունը բևեռացված է . կան շատ ակտիվներ և շատ պասիվներ. «Մի մասը արագ զարգանում է, ինչ-որ բանի ձգտում, իսկ մյուսները կարող են լինել պասիվ ոչ միայն հասարակության համար, այլև իրենք իրենց համար»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանը աշխարհի ծերացող երկրներից է. այստեղ ծերերի թիվը անցնում է 15 տոկոսը: Այս հանգամանքը հավելյալ բեռ է դնում երիտասարդների ուսերին. «Ոչ թե ծերերն են շատացել, այլ կրճատվում է երիտասարդների թիվը։ 30 տարի հետո ծերերի թիվը կհասնի 35 տոկոսի», - ասաց սոցիոլոգը:

Երիտասարդները բախվում են շատ խնդիրների, այդ թվում` տնտեսական, սոցիալական և այլն: «Բուհերում ոչ պրակտիկ գիտելիք ստանլու հետևանքով երիտասարդները բախվում են գործազրկության խնդրին», - նշեց պարոն Ադիբեկյանը:

Գործազրկության հետևանքով առաջանում է արտագաղթ, ինչը իր հերթին ծնելիության նվազման պատճառ է դառնում. «Եթե այս միտումը պահպանվի, ապա հայ տղամարդկանց արտագաղթը ավելի կշատանա, իսկ տեղի երիտասարդ հարսնացուներն էլ կմնան առանց փեսացուների»:

Ըստ սոցիոլոգի` տնտեսական լավագույն ներդրումները մնում են երիտասարդների մասնագիտությունը և համապատասխան կրթությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: