Հայերեն   English   Русский  

Թուրքիայում վնասազերծվել է 33 ՔԲԿ-ական


  
դիտումներ: 646

Թուրքիայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վնասազերծել են երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) 33 զինյալի:

Մասնավորապես, գործողություններն իրականացվել են Թուրքիայի Դիարբեքիր, Բինգյոլ, Սիիրթ, Բաթման, Բիթլիս, Հաքքարի և Շըրնաք նահանգներում, որտեղ վնասազերծվել է 28 PKK-ական, և Սիրիայի հյուսիսում` վնասազերծելով 5 «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD. դիտարկվում է որպես Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) սիրիական թև) 5 զինյալների: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության` Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի կողմից գործողությունների մեկնարկից մինչ օրս վնասավերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 հազար 67 անդամ, որոնցից 2 հազար 647-ը սպանվել են, ինչպես նաև` 469 PYD-ական, որոնցից սպանվել է 432-ը: Թուրքիայի ռազմաօդայի ուժերի կողմից խոցվել է 2 հազար 325 թիրախ, ոչնչացվել է 3 հազար 929 ինքնաշեն պայթուցիկ և 95 ական:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: