Հայերեն   English   Русский  

​Թրամփը Պուտինին «պինդ ընկույզ» է անվանել


  
դիտումներ: 201

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինին բնութագրելիս ընդգծել է, որ դեռևս անհրաժեշտ է նրան լավ ճանաչել: Գրում է Russian.rt.com-ը:

Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինը հաստատ «պինդ ընկույզ» է: Նման կերպ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչպես երկու բառով կբնութագրեր Վլադիմիր Պուտինին:

Հարցազրույցի շրջանակներում Դոնալդ Թրամփը երկու բառով բազմաթիվ քաղաքական գործիչների և շոումենների է բնութագրել:

Պուտինի մասին խոսելով` Թրամփն ընդգծել է, որ անձամբ նրան չի ճանաչում:

«Նա հաստատ պինդ ընկույզ է: Չգիտեմ, թե նա ինչ է անում Ռուսաստանի համար, սակայն ինչ-որ պահի մենք կտեղեկանանք», - ասել է Թրամփը:

Իր խոսքում Թրամփն օգտագործել է tough cookie արտահայտությունը, որ բառացիորեն «պինդ թխվածքաբլիթ» թարգմանվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: