Հայերեն   English   Русский  

​Կրեմլում մեկնաբանել են Պուտինի մասին Թրամփի խոսքերը


  
դիտումներ: 501

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որն իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին որպես «պինդ ընկույզ» էր բնութագրել, հայտարարել է, որ Կրեմլում լեզվաբանական վերլուծությունով չեն զբաղվում: Գրում է Russian.rt.com-ը:

«Կրեմլում մենք լեզվաբանական վերլուծությունով չենք զբաղվում: Ինչպես և ռուսերենը, անգլերենը ևս բավական հարուստ լեզու է և իհարկե, որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են ցուցադրել մայրենի լեզվի ամբողջ հարստությունը: Մենք այլևս մեկնաբանելու ոչինչ չունենք», - հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին բնութագրելիս «պինդ ընկույզ» էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: