Հայերեն   English   Русский  

Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը արժանացել է շքանշանի


  
դիտումներ: 357

Թուրքիայի կաթոլիկ հայերի պատրիարքարանն այս տարվանից սկսած մեկնարկել է «Մկրտիչ Պեշիկթաշլյանի» հատուկ շքանշան հանձնման ավանդույթը: Այս տարի «Մկրտիչ Պեշիկթաշլյանի» շքանշանին արժանացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը:

Ինչպես հաղորդում է «Ակոս» թերթը, հանձնման արարողությունը կայացել է մարտի 19-ին Սուրբ Փրկիչ կաթոլիկ հայկական եկեղեցում: Այն բավականին մարդաշատ է անցել: Միջոցառման ժամանակ տարբեր անվանի անձինք պատմել են հայտնի լուսանկարչի կյանքից դրվագներ, ներկայացրել մշակույթային աշխարհում նրա ունեցած մեծ ավանդը:

Շքանշանը Արա Գյուլերին հանձնել է Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիանը:

Մկրտիչ Պեշիկթաշլյան` անվանի արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգը, ծնվել է 1828 թ-ի օգոստոսի 18-ին Կոստանդնուպոլսում, մահացել` 1868 թ-ի նոյեմբերի 29-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: