Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կալանավորված ակտիվիստ Իլգար Մամեդովի առողջական վիճակը վատացել է


  
դիտումներ: 556

Ադրբեջանում կալանավորված «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման առաջնորդ Իլագ Մամեդովի առողջական վիճակը վատացել է: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին:

Ըստ նրա` Մամեդովը զանգահարել է բանտից և հայտնել, որ իր մոտ մեջքի և մկանների սուր ցավեր կան: Նրան ցավ է պատճառում ոչ միայն քայլելը, այլև խոսալը: Մամեդովը խնդրել է անմիջապես օտարերկրյա բժիշկների կողմից ստուգում ապահովել: «Մենք այդ մասին արդեն տեղեկացրել ենք Կարմիր Խաչին և այլ կազմակերպություններին»,- ասել է Ջաֆարլին:

Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013 թ-ի փետրվարի 4-ին Իսմայիլի շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Իլգար Մամեդովի կալանքը ճանաչել է քաղաքականապես մոտիվացված և նրան ազատ արձակելու որոշում է կայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: