Հայերեն   English   Русский  

​Լավրովը մեկնաբանել է Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելելու որոշումը


  
դիտումներ: 1445

Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր արգելելու վերաբերյալ որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱԳՆ-ն արդեն ասել է: Դա կազմակերպիչների խղճի վրա է», - պատասխանել է Լավրովը Սամոյլովայի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին:

Ավելի վաղ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ուկրաինացի կազմակերպիչները հայտարարել էին, որ կիրականացնեն Ուկրաինայի անվտանգության ծառայության որոշումը Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր արգելելու վերաբերյալ:

Իսկ հենց Յուլիա Սամոյլովան կարծիք է հայտնել, որ «Եվրատեսիլ 2017-ին» իր մասնակցության շուրջ ստեղծված իրավիճակը դեռևս կարող է փոխվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: