Հայերեն   English   Русский  

«Բաբայանի կալանավորումը քաղաքական ենթատեքստ չունի»,- ասում է փաստաբանը


  
դիտումներ: 1033

tert.am — ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի:

Նրան առաջադրվել են կոնկրետ մեղադրանքներ, արարքներ, որն իբր կատարել է Սամվել Բաբայանը, սակայն բավարար հիմքեր չկան նման մեղադրանք առաջադրվելու համար: Այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը։

«Պատվիրվել է, որ պետք է զենքը բերվի Հայաստան, խոստացել է, որ պետք է վճարում կատարվի զենքի համար, այդ կապակցությամբ ինչ-որ հանձնարարություններ է տվել որոշ մարդկանց, Սամվել Բաբայանը ոչ մի նման գործողություն չի կատարել: Եթե խոսում ենք առնչության մասին, ապա դա պետք է վերաբերի բուն մեղադրանքին, եթե անձին առաջադրում են որևէ մեղադրանք, ապա դա պետք է հիմնավորված լինի գործով ձեռք բերված ապացույցներով: Դատախազության այն հայտարարությունը, թե Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը կատարված հանցագործությանը, դա միանշանակ իրականությանը չի համապատասխանում, ես չէի ասի, որ կեղծ է հայտարարությունը, միգուցե այդ առնչությունը մեկնաբանվել է յուրովի»,– ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքից զատ որոշակի առնչություն ունի. «Առայժմ ես զերծ կմնամ այդ առնչությունը բացահայտելուց, ժամանակը կգա և հանրությունն ամենայն մանրամասնությամբ այդ ամենին կտեղեկացվի: Այժմ քննության շահերից ելնելով մանրամասներ չեմ հայտնի, բայց միանշանակ ասում եմ, որ այդ առնչությունը այն առնչությունը չէ, որ անձին կարող են կալանավորել»:

Հարցին, թե ովքեր են մյուս կալանավորվածները, և արդյոք առերեսում եղել է, պաշտպանն ասաց, որ առերեսում չի եղել, որովհետև Սամվել Բաբայանի դեմ նրանցից որևէ մեկը ցուցմունք չի տվել.«Կալանավորվածներից մեկին Սամվել Բաբայանը ճանաչում է, իր մարտական ընկերն է, մյուսներին չի ճանաչում»:

Tert.am-ի դիտարկմանը, թե «մյուսներին» ենթադրում է, որ երկուսից ավելի կալանավորված անձ կա, Քալաշյանն ասաց.«Իմ տեղեկություններով երկուսն են»:

Tert.am-ի հարցին, թե որն է լինելու պաշտպանի հաջորդ քայլն այս փուլում, Քալաշյանն ասաց, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել առաջին ատյանի որոշման դեմ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հարցին, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտնում է, որ քաղաքական ենթատեքստ կա Սամվել Բաբայանի կալանավորման մեջ, պաշտպանը նման հիմքեր տեսնում է, Քալաշյանն ասաց.«Վաղաժամ է այդ մասին խոսել, ես առայժմ որևէ հիմք չունեմ ենթադրելու, որ սա կրում է քաղաքական բնույթ, հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն»:

Պաշտպանն ասաց, որ առայժմ նախաքննությունն ընթանում է օբյեկտիվ, Սամվել Բաբայանի իրավունքները չեն խախտվել, իսկ գործի վերաբերյալ փակագծերը, թե երբ կբացի, ցույց կտա նախաքննության ընթացքը:






Մեկնաբանություններ - 7

RonnieOriek     29.03.2017 22

hiпuruh     28.03.2017 заказать продвижение интернет магазина логин скайпа pokras77777

JamesTup     28.03.2017 22

JamesMat     28.03.2017 22

BrianGak     28.03.2017 22

hiпuruh     28.03.2017 заказать продвижение интернет ресурса логин скайпа pokras77777

ArthurWeamb     27.03.2017 22
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: