Հայերեն   English   Русский  

​Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում պայթուն է որոտացել. Լուսանկարներ և տեսանյութ


  
դիտումներ: 858

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի կապույտ գծի «Сенная площадь» և «Технологический институт» կայարաններում պայթյուններ են որոտացել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը` հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Сенная площадь» կայարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով տուժածներ և զոհեր կան: Փրակարարներն ու հրշեջ ավտոմեքենաները շտապում են «Технологический институт» կայարան: Գնացքների տեղաշարժն այդ գծում դադարեցվել է », - պատմել է լրատվական գործակալության թղթակիցը:

Ներկայումս մետրոյի երկու կայարաններում ուղևորների տարհանում է իրականացվում: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով առնվազն 10 քաղաքացի է զոհվել, կա 20 տուժած, որոնց թվում նաև երեխաներ:

Աղբյուրի խոսքով` կայարաններում փոքր հզորությամբ երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործարկվել:

Նա նաև ընդգծել է, որ կայարանը ծխի մեջ է հայտնվել:

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարան

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարան

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարան

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարան

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: