Հայերեն   English   Русский  

Պայթյունի վտանգի պատճառով Սանկտ Պետերբուրգում փակվել է մետրոյի «Սենայի հրապարակ» կայարանը


  
դիտումներ: 396

Սանկտ Պետերբուրգում պայթյունի վտանգի մասին անանուն զանգից հետո փակվել է մետրոյի «Սենայի հրապարակ» կայարանը: Գրում է Russioan.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությանը:

«11.21-ին ականապատման մասին անանուն զանգից հետո այցելուների մուտքի և ելքի համար մետրոյի Սենայի հրապարակ» կայարանը փակ է», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում պայթյուն էր իրականացվել: Միջադեպի հետևանքով վերջին տվյալներով` զոհերի թիվը 14-ի է հասել, իսկ տուժածներին` 50-ի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: