Հայերեն   English   Русский  

Դիմորդների 23 տոկոսը կտրվել է Ռուսերենից


  
դիտումներ: 1251

Հրապարակվել են հունիսի 23-ին կայացած Ռուսերենի միասնական քննության արդյունքները:

Ինչպես ԳԹԿ-ից տեղեկացնում են Անկախին, Ռուսերենի քննությանը մասնակցել է 844 դիմորդ: Միջին գնահատականը 10,75 է:

Անբավարար է ստացել 194 դիմորդ (22,99 տոկոս): 7,5-13 միավոր է հավաքել 399 դիմորդ (47,27 տոկոս), 13-18 է ստացել 212 դիմորդ (25,12 տոկոս), 18-20 է ստացել 39 դիմորդ (4,62 տոկոս): 20 բալ է ստացել ընդամենը մեկ դիմորդ:

2013-ին Ռուսերենի միջին միավորը եղել է 11,08` այս տարվա ցուցանիշից 0,33 նիշով բարձր: Անբավարար էր ստացել դիմորդների 15 տոկոսը, իսկ 20 բալ ստացել էր 2 դիմորդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: