Հայերեն   English   Русский  

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր


  
դիտումներ: 901

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցապայքարը եզրափակեցին գերծանր (+105 կգ) քաշային տղամարդիկ, որոնց մեջ էին Հայաստանի ներկայացուցիչներ, Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

Գոռ Մինասյանը երկամարտի 446 (211+235) կիլոգրամով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, Ռուբեն Ալեքսանյանը 434 (190+244) կիլոգրամով դարձավ բրոնզե մեդալակիր:

Գոռը փոքր արծաթ նվաճեց նաեւ պոկում վարժությունում (211 կգ), իսկ Ռուբենը փոքր բրոնզ՝ հրումում (244 կգ):

Եվրոպայի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 467 կիլոգրամով:

Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում (տղամարդիկ եւ կանայք) Հայաստանը 11 մեդալով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: