Հայերեն   English   Русский  

Մանրամասներ ընկած ուղղաթիռի զոհված զինծառայողների մասին. News.am


  
դիտումներ: 1187

NEWS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում հայկական ուղղաթիռի ադրբեջանցիների կողմից խոցվելու արդյունքում մահացած զինծառայողների մասին: Մեր տեղեկություններով՝ անձնակազմի ղեկավար, մայոր մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան է, 1993թ աշխատում է Զինված ուժերում, նա Երեւանից է:

Մյուս զինծառայողը՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան է, Երեւանից է, ԶՈւ-ում է 2006թ: Լեյտենանտ Ազատ Սահակյանը 24 տարեկան է՝ Չարենցավանից, 2009-ից Զինված ուժերում է: Ամենայն հավանականությամբ, դեպքի առթիվ գործ կհարուցվի:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմիցհրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: