Հայերեն   English   Русский  

Պատանի ծանրորդները մեդալ չնվաճեցին աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 531

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվեց ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:

Հայաստանը ներկայացրին միայն տղաները: Նրանք չկարողացան մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում: Ըստ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի` հայ ծանրորդները Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մեկ վարկանիշ ձեռք բերեցին:

Աշխարհի առաջնությունում հայ պատանիների արդյունքները.

56 կգ քաշային կարգ. Խաչիկ Հարությունյան` երկամարտի 200 կգ 23-րդ տեղ

62 կգ. Բաբկեն Բագրատյան 245 կգ, 11-րդ տեղ

69 կգ. Արմեն Գրիգորյան 282 կգ, 9-րդ տեղ, Ռաֆիկ Հարությունյան 278 կգ 10-րդ տեղ

77 կգ. Տիգրան Ամիրյան 265 կգ, 18-րդ տեղ, Կարեն Մարգարյանը զրո էր ստացել

94 կգ. Յաշա Մինասյան 273 կգ, 12-րդ տեղ, Արսեն Դադայան 259 կգ 16-րդ տեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: