Հայերեն   English   Русский  

Իմ սպասումներն արդարացան միայն պոկում վարժությունում. Գոռ Մինասյան


  
դիտումներ: 560

Ինչպես հաղորդել էինք, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ գրանցելուց հետո հայ մարզիկներն արդեն վերադարձել են Հայաստան:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գոռ Մինասյանը նշեց, որ Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ սպասումներ մեծ էին. «Իմ սպասումներն արդարացան միայն պոկում վարժությունում, որովհետև հրում վարժությունում ուրիշ կիլոգրամներ էինք նախատեսել, սակայն արդյունքն այլ եղավ: Ինձ թվում է՝ պետք է ուղղեմ, ամեն ինչ անեմ, որ հրում վարժությունում ավելի շատ կիլոգրամներ բարձրացնեմ»,- ասաց փոխչեմպիոնը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Մինասյանը երկամարտի 446 (211+235) կիլոգրամով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: