Հայերեն   English   Русский  

Մրցակցություն կար, ուղղակի մրցակիցներս ձախողեցին. Սիմոն Մարտիրոսյան


  
դիտումներ: 538

Վերջերս Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն այս լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց իր տպավորություններով:

Նա ընդգծեց, որ Եվրոպայի առաջնությանը շատ լավ էինք պատրաստվել. «Իմ մրցակիցը կարող էր լինել միայն Դավիթ Բեջանյանը, բայց տեղյակ էի նաև, որ նա այնքան էլ լավ մարզավիճակ չի հասցրել ձեռքբերել: Այնպես որ լուրջ մրցակից չեղավ»:

« Չեմ կարող ասել, որ լուրջ մրցակցություն չկար: Մրցակցություն կար, ուղղակի վերջում մրցակիցներս ձախողեցին: Ճիշտն ասած ՝ էս էլ չբարձրացրի պոկում վարժության մնացած մոտեցումները, միայն առաջինը բարձրացրի: Հրում վարժությունում իմ գրանցած արդյունքից գոհ եմ, բայց պոկումից ՝ ոչ»,- ասաց մարզիկը:

Հշեցնենք, որ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: