Հայերեն   English   Русский  

Անդրանիկ Կարապետյանի համար շատ կարևոր էր մրցահարթակ դուրս գալը. Փաշիկ Ալավերդյան


  
դիտումներ: 649

Մեր տղաները Եվրոպայի առաջնությանը փառահեղ մասնակցեցին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի հայաստանի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Երեք աղջիկներից երկուսը մեդալ նվաճեցին, իսկ մեկը ձախողեց: Նրանց աշխատանքը կգնահատեմ 70 տոկոս արդյունք: Մեր տղաները փառահեղ մասնակցեցին. Օլիմպիական խաղերից հետո ուշքի գալը ու այսքան կարճ ժամանակահատվածում նման արդյունքներ ունենալը հերոսություն էր: Հրաշալի մասնակցություն ունեցավ Սամվել Գասպարյանը»:

Պարոն Ալավերդյանը շեշտեց, որ շատ կարևոր էին նաև Անդրանիկ Կարապետյանի ելույթները. «Անդրանիկ Կարապետյանը շատ բարձր մակարդակով հանդես եկավ: Նա նույնիսկ ցանկանում էր ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնել, բայց մարզչական խորհուրդը և ես որոշեցինք, որ այդքանը բավական էր: Այս պահին համարում եմ, որ Անդրանիկին մրցահարթակ դուրս գալը հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է»:

Մարզիչը նշեց, որ Կարապետյանի քաշային կարգի հարցը դեռ վերջնական լուծված չէ:

Փաշիկ Ալավերդյանը գոհ է նաև երիտասարդների մասնակցությունից.« Հիմա կսկսենք հավաքները: Պատրաստվում ենք ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեր եղած ֆինանսներով կփորձենք ունենալ մի քանի արտագնա ուսումնամարզական հավաքներ: Առաջինը կլինի Ուկրաինայում, ապա 2-3 հավաք Հայաստանում, դրանից հետո Կազանի մոտ գտնվող մարզաբազայում կանցկացնենք հավաք: Այս ընթացքում օգոստոսին կայանալու է Համաշխարհային ուսանողական խաղերը, որոնք նույնպես շատ կարևոր են»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: