Հայերեն   English   Русский  

Spiegel. Մերկելը մեկնում է Մոսկվա, որպեսզի «կանխի վատթարագույնը»


  
դիտումներ: 1463

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էր այցելել Մոսկվա մայիսի 2-ին: Բեռլինը Մերկելի այցը Մոսկվա հիմնավորել է հուլիսին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումով:

Spiegel գերմանական թերթը անդրադարձել է կանցլերի առաջիկա այցին, գրելով. «Իրավիճակը պայթյունավտանգ է:«Ըստ էության, այս այցը փորձ է կանխել վատթարագույնը»:

Ըստ հրապարակման, գերմանացի դիվանագետները չափազանց վտանգավոր են համարում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: «Վերջին ամիսներին իրավիճակը Դոնբասում ավելի է վատացել, իսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խառնել համաշխարհային քաղաքականության բոլոր քարտերը: Երդմնակալության արարողությունից հինգ ամիս անց Վաշինգտոնը դեռ չի կողմնորոշվել Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության հարցում»:

Թրամփի ընտրվելուց հետո Բեռլինը մտավախություն ուներ, որ նա կբանակցի Պուտինի հետ Ուկրաինայի հարցում` «շրջանցելով» եվրոպացիներին եւ Մերկելի «թիկունքում»: Սա լուրջ հարված կլիներ կանցլերի հեղինակությանը: Նա հակառուսական պատժամիջոցների ամենամոլի կողմնակիցներից էր և դրանց վերացումը կնշանավորեր նրա քաղաքականության ձախողումը:

«Սակայն, ստացվեց հակառակը. Վաշինգտոնը ընտրեց այնքան զուսպ քաղաքականություն Մոսկվայի նկատմամբ, որ պարզապես դժվար է աշխատել: Խնդիրը ոչ թե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մերձեցումն է, այլ լիակատար լռությունը», - գրում է Spiegel- ը:

«Ռուսաստանի հետ առնչությունների» վերաբերյալ սկսած հետաքննությունը ԱՄՆ նախագահի վարչակազմը ստիպեց «անցնել պաշտպանության», եւ այժմ Թրամփը չի կարող իրեն թույլ տալ ընդառաջ գնալ Ռուսաստանի Դաշնությանը: «Այժմ Թրամփը գրեթե անգործունակ է այն ամենում, ինչը վերաբերում է Մոսկվային», - գրում է թերթը:

Առայժմ Կրեմլը է սպասողական դիրք է բռնել: Մոսկվան համբերում է, մինրև տեսնի, թե որ ուժերը կհաղթեն Վաշինգտոնում` պրո թե հակառուսական: Ստեղծվել է «շատ վտանգավոր վակուում»;

Մերկելն, իր հերթին, ասել է, որ իրավիճակը շատ լուրջ է: Երեք շաբաթ առաջ կանցլեր Վաշինգտոնում էր` «ամերիկացիներին խաղի մեջ վերադարձնելու համար», իսկ այժմ նա մեկնում է Ռուսաստանի Դաշնություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: