Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռ է ընկել


  
դիտումներ: 308

Թուրքիայում՝ Թունջելիում, ուղղաթիռ է ընկել: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, պատահարը գրանցվել է այսօր՝ տեղի ժամանակով 11:40 մոտակայքում:

Ըստ տեղեկության՝ ոստիկանական ուղղաթռի հետ կապը ընդհատվել է ուղղաթռի՝ երկինք բարձրանալուց 10 րոպե անց: Նահանգապետարանի հայտարարությունում նշված է, որ ուղղաթռի կործանման պատճառ եղել է եղանակային բացասական պայմանները:

Ուղղաթռում գտնվել է 7 ոստիկան, 1 դատավոր, 1 ենթասպա և ուղղաթռի անձնակազմի 3 անդամ: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով որոնողափրկարարական թիմեր: Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: