Հայերեն   English   Русский  

Խոցված ուղղաթիռի օդաչուն ոսկե մեդալով էր ավարտել ռազմական ինստիտուտը (լուսանկար,տեսանյութ).NEWS.am


  
դիտումներ: 3413

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռի 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, որն, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է, ոսկե մեդալով էր ավարտել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, 4 տարի է, ինչ ծառայում էր զինված ուժերում,հաղորդում է NEWS.am-ը:

Սարգիս Նազարյանի տան պահարանին նրա մի քանի տասնյակ պատվոգրերը, գովասանագրերն ու մեդալներն են գերակշռում: Դրանց մի մասը ստացել է դպրոցական տարիքում, երբ սպորտով է զբաղվել, մի մասն էլ՝ համալսարանում սովորելու եւ զինված ուժերում ծառայելու տարիներին:

Սարգիսի հարեւանները նրան հիշում են որպես խելացի, պարտաճանաչ տղայի:

«Մենք իրեն փոքրուց գիտենք, արտակարգ երեխա էր, չափից դուրս աշխատասեր: Սովորելու ձգտում ուներ ավելի առաջ գնալու: Գերազանց ավարտել էր ինստիտուտը, ոսկե մեդալով: Ձյուդոյով էր զբաղվում, շատ մրցումների էր մասնակցել, առաջին տեղ գրավել, պատվոգրեր ուներ: Ինչքան դրական բան կա կարելի է ասել իր մասին: Ընկերասեր էր, ազնվության համար պայքարում էր: Իրեն բոլոր ճանաչողները խորը ցավ են ապրում»,-NEWS.am-ին պատմեց հարեւանուհիներից Գայանե Դաշտոյանը:

Ավիացիոն մեխանիկի մասնագիտությունը Սարգիսին դեռ մանկուց է հետաքրքրել: Դպրոցական տարիքում ավիացիոն խմբակ հաճախած տղայի ինքնաշեն ինքնաթիռները դեռ տան պահարանին են:

«Ինքնաթիռներ էր պատրաստում, այդ դպրոցի հետեւում դաշտ կար, տանում էնտեղից թռցնում էր: Շատ խելացի էր, շատ ուղեղով էր: Շատ էր սիրում իր մասնագիտությունը, չափից դուրս աշխատասեր էր: Ինստիտուտում առաջարկել են, որ մնա այնտեղ որպես դասախոս, բայց չի ուզել, ասել է՝ ես պիտի առաջ գնամ»,-պատմեց հարեւանուհին:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: