Հայերեն   English   Русский  

Թուրքիայում տղամարդը զինված հարձակումից պաշտպանվել է լոլիկներով (տեսանյութ)


  
դիտումներ: 135

Թուրքիայում մթերային կրպակի սեփականատերը զինված տղամարդու դեմ կռվել է լոլիկներով: Այս մասին գրում է «Daily Mail» կայքը:

Ըստ տեղեկության՝ միջադեպը գրանցվել է Շանլըուրֆա քաղաքում, ինչն էլ նկարահանվել է անվտանգության տեսախցիկներով: Զինված տղամարդը մոտեցել և սկսել է սպառնալ կրպակի տիրոջը, ինչին ի պատասխան՝ վերջինս սկսել է լոլիկներ նետել նրա վրա: Այդ ժամանակ հարձակվողը կրակ է բացել, ինչից հետո էլ փախուստի է դիմել:

Ըստ կրպակի տիրոջ՝ Մեհմեթ Թոսունի, ինքը շատ զբաղված է եղել, երբ նրա առջև հայտնվել է զինված տղամարդը: Երբ չարագործը նրա վրա զենք է պահել, նա լոլիկ է նետել՝ հարվածելով նրա աչքին: Պարզվել է, որ չարագործը եղել է մթերային խանութի տիրոջ նախկին փեսան: Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: