Հայերեն   English   Русский  

​Սխալմո՞ւնք, խաբեությո՞ւն, թե՞ մարքեթինգային հնարք. Յուքոմի բաժանորդը տարակուսած է


  
դիտումներ: 1371

Օրերս Յուքոմ ընկերության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն տարածվեց, որ այսուհետ Apple ընկերության շարժական սարքերից օգտվող բաժանորդները կօգտվեն Հայաստանում Apple ընկերության կողմից ՄԻԱԿ սերտիֆիկացված 4G/LTE Advanced ցանցից: Apple iPhone ունեցող բաժանորդները, միանալով Հայաստանում Apple ընկերության կողմից սերտիֆիկացված միակ ցանցին՝ Ucom-ի 4G-ին, կխնայեն հեռախոսի մարտկոցը ու խնդիրներ չեն ունենա զանգերի, SMS-ների, ձայնային հաղորդագրությունների և բջջային տվյալների հետ:

Յուքոմի բաժանորդներից մեկը, որը չցանկացավ հայտնել անունը, իր վրդովմունքն է հայտնել Անկախ-ին` գրելով.

No automatic alt text available.

«Որպես iPhone-ի 5 տարվա օգտատեր, բնականաբար ուրախացա ու հետաքրքրությունից դրդված որոշեցի թեստ կատարել:

Նախկինում iPhone-ի վերին ձախ անկյունում գրվում էր Ucom 4G+, այժմ Ucom 4G: Բնականաբար Յուքոմ ընկերությունը ինչ-որ աշխատանքներ կատարել էր, սակայն թե՛ զանգերի որակը, թե՛ ծածկույթը և թե՛ մարտկոցի աշխատանքը նույնն էր:

Փորձեցի պարզել հենց Յուքոմից, թե ինչու իմ հեռախոսում փոփոխություն չկա, հատկապես, որ օպերացիոն համակարգը թարմացված է, iPhone-նն էլ 6S: Յուքոմի ներկայացուցիչը պատասխանեց, որ Apple ընկերության կողմից սերտիֆիկացված 4G/LTE Advanced ցանցը նախատեսում է նաև հեռախոսի մարկոցի աշխատանքի խնայողություն, բայց քանի որ դեռևս ամբողջովին ինտեգրումը չի իրականացվել, այդ պատճառով ես տարբերությունը չեմ տեսնում: «Գործողությունը ընթացքի մեջ է, և Դուք շուտով առավելությունները կնկատեք»,-հայտնեցին Յուքոմից:

Միգուցե սովորական հաճախորդին այդ պատասխանը բավարարեր, բայց ինձ համար` իբրև IT ոլորտի մասնագետի, հետևյալ հարցերն առաջացան.

1. Յուքոմ ընկերությունը սերտիֆիկացվել է Apple ընկերության կողմից դեռ չկատարված աշխատանքների՞համար:

1. Եթե իսկապես սերտիֆիկացվել է, ապա ինչո՞ւ տեղադրված չէ այդ սերտիֆիկատի լուսանկարը Յուքոմի կայքում:

2. Համացանցում տեղեկատվություն, թե Apple սերտիֆիկատ գոյություն ունի մոբայլ օպերատորների համար, նույնպես չկա:

3. Մարքեթինգային քա՞յլ…միգուցե... բայց հաճախորդների հետ ազնիվ լինելը մարքեթինգի գլխավոր սկզբունքներից է:

Հուսամ «շուտով» աշխատանքները կավարտվեն, և iPhone բոլոր օգտատերերը իսկապես կզգան տարբերությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: