Հայերեն   English   Русский  

«Իգլա»-ի գործով մեղադրյալ, գործարար Սանասար Գաբրիելյանի պաշտպանը միջնորդում է վերացնել կալանավորումը:


  
դիտումներ: 1824

«Իգլա»-ի գործով մեղադրյալ, գործարար Սանասար Գաբրիելյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 21-ին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ս.Գաբրիելյանի պաշտպան, փաստաբան Կարապետ Աղաջանյանը:

Վերաքննիչ բողոքում Կարապետ Աղաջանյանը միջնորդում է վերացնել կալանավորումը, ինչպես նաև որպես երկրորդ տարբերակ՝ գրավ կիրառել:

Պաշտպանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալի կալանավորվելուց՝ մարտի 24-ից, ի վեր, իրենց միայն ծանոթացրել են փորձաքննությունների եզրակացություններին, որևէ քննչական գործողություն չի կատարվել: Ըստ պաշտպանի, եզրակացությունները հօգուտ իր պաշտպանյալի են և չեն հիմնավորում մեղադրանքը:

Սանասար Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1 –րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ս.Գաբրիելյանը չի ընդունում մեղադրանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: