Հայերեն   English   Русский  

​ Երկու զոհ՝ Արագածոտնի մարզի Ծաղկասար-Ձորագյուղ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով


  
դիտումներ: 302

Ապրիլի 20-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «ԳԱԶ-ՍԱԶ 3507» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ծաղկասար-Ձորագյուղ միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1964 թ. ծնված Նորայր Մանուկյանը և 1991 թ. ծնված Անդոկ Կիրակոսյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: