Հայերեն   English   Русский  

ՍՐԲԱԴԱՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԿՏԱԿԸ...Դերենիկ Մելիքյան


  
դիտումներ: 587

Հայոց Ցեղասպանութեան 100, 101, 102-րդ ու դեռ գալիք տարելիցները աւելիով են կոփելու Հայաշխարհի պահանջատիրական երթը: Պահանջատիրական պայքարի անժամանցելիութիւնն ու յարատեւութիւնը փոխկապակցւածª աւելիով են ամրապնդելու բովանդակ հայութեան համազգային բնաւորութիւնն ու տեսլականըª հայրենական թէ° սփիւռքեան համընդհանուր հարթակներում:

Համազգային ու համահայկական նշանակութեան մեր արդարացի եւ ինքնատիպ պայքարը, սակայն, համամարդկային նշանակութեամբ սերտաճելու որպէս գրաւական արդէն քառորդդարեայ պետական նեցուկով է օժտւած ու համաշխարհային հանրութեանը ներկայանում է այդ պատկառելի ներուժով: Եւ իրաւամբ, մեր պայքարը աւելիով է ուժգնացել, ծաւալւել ու երաշխաւորւել, երբ սփիւռքեան- համայնքայինից վերաճել է հայրենական-պետական պայքարի...

Ահաւասիկ փաստը.- որքան կայացած-ուժեղացած լինի հայոց պետականութիւնը, նոյնքանով էլ երաշխաւորւած կը լինի մեր պայքարի ու պահանջատիրութեան յաղթական երթը, ընդհուպ մինչեւ արդարացի լուծումը Հայ Դատի...: Իսկ Հայ Դատի պայքարի բազմավեկտոր հոլովոյթին մշտապէս պէտք է որ ուղեկցւած լինի պետականութեան կայացման նոյնքան բազմավեկտոր նպատակադրումը:

Արդարեւ, ուժեղ ու հզօր Հայաստանը յաղթական Արցախով (կայացած բանակ, կայացած ընտրութիւններ-իշխանութիւններ, հասարակական-տնտեսական կայացած ու արդար կար•ուսարք, կրթա-մշակութային առաջընթաց եւ այլն...) լիարժէքօրէն ի զօրու է լինելու վախճանական ու յաղթական աւարտին հասցնել հայոց դարակերտ պահանջատիրական պայքարը ու այդպիսով արժանի հատուցումը ապահովել մեր սրբադաս նահատակների սրբազան կտակը...:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: